Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտեցումն այնպիսին է, որ այնտեղ կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է լինի պետականության շրջանակներում։ Այսպիսի պնդում է արել Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։
Երեկ՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի ընթացքում չի հնչել Արցախի Հանրապետության պետական օրհներգը, քանի որ դրա հնչեցման պարագայում համերգը կդադարեցվեր։
«Ընդհանրապես մեր մոտեցումն այն է, որ ամեն ինչ, ինչը մեզ մոտ արվում է, արվի մեր պետականության շրջանակներում։ Դրա համար կլինի եկեղեցու հետ կապված, այլ բաների հետ կապված՝ կան որոշակի ուղղվածություններ, այդքան բան։ Ոչ մի արգելք, ոչ մի այլ բան չի եղել, մարդիկ նորմալ համերգ են արել, Արցախի դրոշ էլ է եղել, ամեն բան էլ եղել է»,– ասել է Համալիրի տնօրենը։
Նրա խոսքով՝ համերգի մասնակիցների հագուստների վրա սիմվոլիկա է եղել, ոչինչ չի արգելվել, սակայն ինչ վերաբերում է պետական օրհներգին, ապա այն չի կարող հնչել, եթե պետություն չկա։
«Երբ պետությունը չկա, բայց ասում են՝ պետական օրհներգ լինի, այդ պատճառով իրենք չեն կարող հայտարարել այն որպես պետական օրհներգ»,– ասել է տնօրենը։
Հստակեցնող հարցին, թե երբվանի՞ց նման կետ կա պայմանագրում, մեր զրուցակիցը նշել է, որ նման համերգ առաջին անգամ է տեղի ունեցել, սակայն եթե լինեն այլ համերգներ, որոնք Արցախի հետ կապված չլինեն, այլ կապված լինեն այլ երկրների հետ, այնուամենայնիվ այդ կետը նույնպես կլինի։
«Բոլոր այն պայմանագրերում, որտեղ նման բաներ կան, իհարկե պարզ համերգների ժամանակ չէ, նման պայմանագրերում որոշակի արգելքներ լինում են։ Քանի՞ անգամ է նման համերգ եղել։ Նման համերգ առաջին անգամ է լինում։ Այս կետը, իհարկե, լինելու է պայմանագրերում՝ անկախ նրանից՝ կապված է Արցախի հետ, թե ոչ, այլ երկրի հետ էլ կապված լինի, էլի կլինի»,– նշել է Ղազարյանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ եթե օրհներգը, այնուամենայնիվ, հնչի, Ղազարյանը նշել է, որ տուգանքներ չկան, պարզապես համերգը դադարեցվում է։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...