Ռուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացել
Դատարանը կասեցրել է «Գ. Պ. Կուրբատովի անվան Նովոկուզնեցկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոց» պետական ինքնավար առողջապահական հիմնարկի թիվ 1 մանկաբարձական ստացիոնարի գործունեությունը: Այս ծննդատանը նոր տարվա առաջին 10 օրվա ընթացքում 9 նորածին է մահացել:
Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքի և Նովոկուզնեցկի շրջանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության վարչության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետը դատական նիստում հաստատել է նշված խախտումների առկայությունը և խնդրել է կիրառել պատիժ՝ նոր պացիենտների ընդունման գործունեության կասեցման տեսքով:
«Գ. Պ. Կուրբատովի անվան ՆԿՔՀ թիվ 1» պետական ինքնավար առողջապահական հիմնարկի օրինական ներկայացուցիչը, գործելով լիազորագրի հիման վրա, դատական նիստում ընդունել է իրավաբանական անձի մեղքը` իրեն վերագրվող իրավախախտման կատարման մեջ։
Դատարանը, հաշվի առնելով ներկայացված նյութերը և կողմերի կարծիքը, «Գ. Պ. Կուրբատովի անվան Նովոկուզնեցկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոց» պետական ինքնավար առողջապահական հիմնարկին մեղավոր է ճանաչել՝ ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 6.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար և նշանակել է վարչական տույժ՝ կասեցնելով հիմնարկի թիվ 1 մանկաբարձական ստացիոնարի գործունեությունը։ Հիմնարկն այժմ չի կարող նոր պացիենտներ ընդունել՝ մինչև 90 օր ժամկետով, իսկ շենք կարող են մուտք գործել միայն վերանորոգման և խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների իրականացման համար», - նշել են դատարանում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին