Գյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը
Հայաստանի ծանրամարտի ֆեդերաացիայից հայտնում են, որ տղամարդկանց ընտրանին այս օրերին 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում՝ նախապատրաստվելով ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերին ու առաջիկայում` փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը: Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է 13 ծանրորդ:
«Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք Գյումրիում, հետո հավաք կունենանք Երևանում, որից հետո կլինի Հայաստանի առաջնությունը: Այդ առաջնությունից հետո ևս երեք հավաք կանցկացնենք` նախապատրաստվելով ապրիլին Բաթումում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- ՀԾՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը:
Տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը ևս անդրադարձավ ուսումնամարզական հավաքին. «Կարծում եմ` մարզիկներն իրենց լավ են զգում, քանի որ տրամադրվածությունը շատ լավ է: Այս հավաքի հիմնական շեշտը դրված է ուժային պատրաստվածության վրա, քանի որ առաջին հավաքն է: Երկրորդ ուսումնամարզական հավաքին ծրագիրը կփոխվի, մի փոքր այլ կլինի, քանի որ Հայաստանի առաջնություն ունենք առաջիկայում»:
Գյումրու ուսումնամարզական հավաքը կեզրափակվի հունվարի 25-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին