Մրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ամփոփել է Լա Լիգայի 20-րդ տուրի արտագնա խաղը «Ռեալ Սոսյեդադի» դեմ, որտեղ կատալոնացիները զիջեցին 1:2 հաշվով։ Մարզիչը խիստ քննադատության է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին և վերլուծել թիմի խաղը։ Խաղի ընթացքում մրցավարը VAR-ի միջամտությունից հետո չեղարկել է «Բարսելոնայի» երկու գոլը։ Չնայած Ֆլիկը սովորաբար դրական է արտահայտվում իսպանական մրցավարության մասին, այս անգամ նա բացառություն է արել՝ համաձայնելով թիմի ավագ Ֆրենկի դե Յոնգի կարծիքին։
«Ես միշտ լավ եմ խոսում Լա Լիգայի մրցավարների մասին, բայց այս տղան… Բոլորը գիտեն՝ ինչպիսին է նա։ Ֆրենկին ասաց, որ մրցավարը մեծամիտ էր, և նա ճիշտ էր։ Բոլորը տեսան, թե ինչ արեց նա այս երեկո։ Չգիտեմ՝ Իսպանիայում մրցավարների հետ շփման ընդհանուր խնդիր կա՞, թե՞ ոչ, բայց Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր», - նշել է Ֆլիկը։
Գերմանացի մասնագետը հայտնել է, որ հիասթափված է արդյունքից, բայց ոչ թիմի ցուցադրած խաղից։ Նա ընդգծել է, որ պարտության պատճառներն էին պաշտպանությունում թույլ տված սխալները և հարձակման գծում անհաջողությունը։ Ֆլիկը նշել է, որ պետք է ընդունել պարտությունը, էներգիա չվատնել մրցավարի վրա և կենտրոնանալ հաջորդ կարևոր հանդիպումների վրա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին