Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. Լուկաշենկո Կաշառք վերցնելու մեղադրանքով ՊԵԿ 2 օպերլիազոր է ձերբակալվել Ինտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ Դանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում Գրենլանդիա Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ Արմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասին Նոայի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման Լոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվել Թվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ին Վազգեն Թևանյանը «Pro Wrestling League 2026»-ում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Իսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. ԼուկաշենկոԿաշառք վերցնելու մեղադրանքով ՊԵԿ 2 օպերլիազոր է ձերբակալվել Ինտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆԴանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում ԳրենլանդիաԱյս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան, իրականացնում են խուզարկություն. ԴեմոյանՅոնաս Կաուֆմանը հայտարարել է, որ այլևս չի երգելու ԼոնդոնումՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակԱրմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասինՆոայի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել էՆիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանԹրամփն իր ծրագրերին դեմ երկրների համար մաքսատուրքեր է սահմանումԼոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվելԹվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ինՎազգեն Թևանյանը «Pro Wrestling League 2026»-ում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկինՄահացել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի համառեժիսոր Ռոջեր ԱլերսըԱյսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստըՄիջադեպ BBC-ի եթերից առաջ. Ռունին բացահայտել է իր առողջական խնդիրըՍկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիրՄի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման ԾառուկյանՄարդիկ ընտանի կենդանիներին ընկալում են որպես ընտանիքի անդամԳյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներումԿամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրությունԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունիԿալիֆոռնիայում տղամարդը սպանել է 17-ամյա դստերը և կնոջըԻսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելՏոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox NewsՌուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացելԼա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ ՍոսյեդադիցՄրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարինՌուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդովՎաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունըԳրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. ՊեսկովԻրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձըԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցովԱրամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասինԵղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինՊուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացելՀալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքըԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. ՌուբինյանԹուրքիայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվելԴիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել էՎալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազությունՊակիստանի Կարաչիի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվել է առնվազն 14 մարդՊուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի. ՊեսկովԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հայաստան

Թվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ին

Եկամտային հարկի վերադարձի դրույթի չեղարկումը, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, ազդեցություն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, Սուրեն Թովմասյանն ասել է, որ  անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է շուրջ 16 հազարով։ Կոմիտեն 2025–ին մի շարք օրենսդրական փոփոխություններ է առաջարկել։ Համակարգն աստիճանաբար անցնում է էլեկտրոնայինի։ Ծառայությունների մի մասն արդեն հասանելի է թվային հարթակով։ Իսկ հունվարի 20–ից սկսվում է ինքնակամ շինությունների հաշվառումը, այն կընթանա մինչև տարեվերջ։

Փոփոխություններ, որոնց հիմնական նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Դրանց հիմնական մասը վերաբերում է Կադաստրի կոմիտեի հետ գործարքները էլեկտրոնային դարձնելուն։ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքը ՀՀ–ում անշարժ գույքի շուկան կզարգացնի, ծառայությունները նոր որակ կստանան՝ կարծում է կոմիտեի նախագահը։ Սուրեն Թովմասյանն ասում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2027–ի հունիսից։ Որակավորման համար հատուկ հարցաշար կհաստատվի, կներդրվի անշարժ գույքի կառավարման նոր համակարգ։

 «Թույլ է տալու անշարժ գույքի սեփականատերերին, առանց հավելյալ վարչարարության, իրենց սեփականությամբ անշարժ գույքը հանձնել կառավարման և այդտեղից ստանալ համապատասխան եկամուտներ։ Կառավարչի հանդեպ էլ կան որոշակի սահմանված պահանջներ, ներդրվելու է նոր էլեկտրոնային համակարգ, որով ստուգվելու է արդեն անշարժ գույքի որակական հատկանիշները, և այնուհետև նոր միայն թույլատրվելու , որպեսզի անշարժ գույքը ցուցակագրվի»։

Սա կօգնի գնորդին վստահ լինելու, որ շուկայում ցուցակագրվող անշարժ գույքը խնդիրներ չունի։ Պատկան մարմինները իրավահաստատող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով։ Քաղաքացիներին նույնպես նման հնարավորություն է տրվել։ Այսպիսով, արխիվի վարումը 100 տոկոսով էլեկտրոնային է դառնում։

Որոշակի գործարքի տեսակներ կան, որոնք կնքվում են Կադաստրի կոմիտեի գրասենյակներում։ Նոր պիլոտային համակարգի ներդրումով  միասնական տեղեկանք ստանալուց հետո կողմերը , էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերը վավերացնելիս, կներկայացնեն իրավունքի պետական գրանցման։ էլեկտրոնային համակարգը կգրանցի ինքնաշխատ։ Առաջիկայում նախատեսված է առուքվաճառքի պայմանագրով սկսել, հետո արդեն պայմանագրերի գործարքների որոշակի այլ տեսակները նույնպես նման հնարավորություն կստանան։ Հիպոթեքային վարկերով եռակողմ պայմանագրերը կնքվում, վավերացվում են պարտադիր նոտարի ներկայությամբ։ Կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություն է կատարել այս հարցում․

 «Օրենքով առանձնահատուկ մոտեցում սահմանեցինք հիփոթեքային վարկավորման պայմանագրերի նկատմամբ և նոտարական պարտադիր վավերացման պահանջը հանեցինք այդտեղից՝ թողնելով գնորդի, վաճառողի և հիփոթեքային վարկ տրամադրող կազմակերպության մասնակցությամբ կառավարության կողմից հաստատված պայմանագրի ձևաչափին համապատասխան առուծախի պայմանագրերի կնքման պարագայում իրավունքի պետական գրանցման ներկայացնելու գործընթացով»։

Հունվարի 20–ից ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների հաշվառման մասին օրենսդրական փոփոխությունը :  Սա հաշվառում է, ոչ թե օրինականացում՝ ընդգծում է Սուրեն Թովմասյանը։ Նա  բացատրում է՝ սա այն գործըն2ացի սկիզբն է, որը թույլ կտա դիմելու համայնքին ու համապատասխան չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ ստանալու օրինականացման հնարավորություն։ Ընդ որում՝ հաշվառումը պետք է սկսել հենց այս օրերին, չսպասելով մինչև տարեվերջ։ Ինչպե՞ս պետք է քաղաքացին հասկանա՝ արդյո՞ք իր ինքնակամ շինությունը օդալուսանկարահանված է, թե՞ ոչ։ Կա մի քանի աղբյուր՝ ասում է կոմիտեի նախագահը․

 «Առաջինը դա սեփական հիշողությունն է, պետք է հիշի՝ երբ է կառուցել՝ 2021–ին, 2000–ականներին, թե 1990–ականներին։ Պետք է դիմի իր սեփական արխիվներին, որոնք պահպանված են։ Օգտվել բաց  հարթակներից։ Վերջին տարբերակը՝ հնարավոր է պետական տուրք վճարել ու կադաստրից ստանալ տեղեկատվությունը։

Հաշվառումը սկսելու առաջին քայլը որակավորված չափագրողին դիմելն է։ Հետո քաղաքացին պետք է ուշադիր լինի փաստաթղթերը ստորագրելիս։ Կարևոր է, որ դիմումում նշվի հենց քաղաքացու հեռախոսահամարը, քանի որ ծանուցումները կադաստրի կոմիտեից հաղորդագրության միջոցով են ստացվում։ Վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերն է։ Իսկ 2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 244 հազար գործարք, մինչդեռ 2024 թվականին գործարքների թիվը կազմել է 248,9 հազար։ Անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է շուրջ  16 հազարով։