Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լուվրի անվտանգության աշխատակիցները տեսել են՝ ինչպես են գողերը թափանցում թանգարան, սակայն որոշել են չմիջամտել։ Դրա մասին են վկայում France 2-ի հրապարակած տեսախցիկների տեսագրությունները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են սև համազգեստով անվտանգության մի քանի աշխատակիցներ նկատում առաջին գողին, որը մտնում է պատուհանից և լքում սրահը։ Անմիջապես հետո ներս է թափանցել մոտոցիկլետի սաղավարտ դրած և ձեռքին կտրող սարք («болгарка») բռնած երկրորդ գողը։ Նրանք նպատակասլաց շարժվել են դեպի զարդերի ցուցափեղկերը և սկսել են բացել դրանք՝ ուշադրություն չդարձնելով հսկիչներին։
Ավելի ուշ մի քանի աշխատակիցներ վերադարձել են պատկերասրահ։ Նրանցից մեկը բռնել է արգելապատնեշի հենակը և երկու անգամ քայլերն ուղղել գողերի կողմը, սակայն չի միջամտել։ Գողերը շարունակել են իրենց աշխատանքը, մինչդեռ հսկիչները պարզապես դիտել են։ Լուվրի անվտանգության ծառայությունը զենք չի կրում, քանի որ նրանց գործունեությունը չի կարգավորվում ներքին անվտանգության օրենքներով։
Ավելի վաղ TF1-ը հեռարձակել էր կողոպուտի տեսագրությունը. գողերից մեկը սարքավորումներ է օգտագործել ցուցափեղկը բացելու համար, այնուհետև մերկ ձեռքերով կոտրել է այն՝ գողանալով զարդերը։ Նա օգնել է իր հանցակցին մեկ այլ ցուցափեղկը բացելիս, որից հետո երկու տղամարդիկ էլ փախել են։
Կողոպտիչները հոկտեմբերի 19-ին գողացել են ինը զարդեր, դրանց թվում՝ Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին պատկանող թագեր, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր: Կայսրուհի Եվգենի դե Մոնտիժոյի վնասված թագը հայտնաբերվել և վերադարձվել է: Ընդհանուր վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո: Մի քանի կասկածյալներ ձերբակալվել են, նրանցից հինգին մեղադրանք է առաջադրվել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում