Դավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթը
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավարությունը չեղարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի ելույթը:
Պաշտոնական ծրագրի համաձայն՝ նրա ելույթը նախատեսված է եղել հունվարի 20-ի կեսօրից հետո: Կիրակի օրը նրա անունը դեռևս առկա է եղել բանախոսների ցանկում, սակայն երկուշաբթի առավոտյան այն անհետացել է ֆորումի կայքից, հայտնում է TASS-ի թղթակիցը:
Կազմակերպիչները շվեյցարական 20 Minuten թերթին հաստատել են, որ Իրանի ԱԳ նախարարը չի գա Դավոս: Գերատեսչությունից պարզաբանել են, որ Արաղչին միջոցառմանը հրավիրվել էր դեռևս 2025 թվականի աշնանը, սակայն Իրանում բողոքի ցույցերի զոհերի հետ կապված՝ «նպատակահարմար չէ, որպեսզի այս տարի Իրանի կառավարությունը ներկայացված լինի ֆորումում»: 20 Minuten-ի տվյալներով՝ նախատեսվող ելույթի մասին լուրը քննադատության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...