Կառավարությունը որոշեց այս փուլում այլեւս նոր աջակցություն ծրագրեր չիրականացնել
Մենք այս փուլում պետք է կենտրոնանանք արդեն ընդունված ծրագրերն արդյունավետ ավարտելու վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է լուծենք մեր տեխնիկական խնդիրները, պետք է լուծենք շահառուների շրջանակն ու գումարը մարդկանց հասցնելու խնդիրները: Այս փուլում մենք ամբողջ գումարը կտեղաբաշխենք, հետո միայն նոր միջոցառումներ կընդգրկենք»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ հիմա ընդունված միջոցառումների համատեքստում կան մարդիկ, որոնք գտնվում են եզրային վիճակում. «Կարծում եմ, որ այս փուլում այս խնդրին դեռ չենք անդրադառնա: Մենք այս փուլում նախ տեղ կհասցնենք դե յուրե շահառուների գումարները, հետո կանդրադառնանք այլ միջոցառումների կամ ծրագրերը լավարկելուն: Սրանով, ըստ էության փակում ենք շահառուների շղթան»:
Նշենք, որ այսօր կառավարությունը քննարկեց եւ ընդունեց հակաճգնաժամային 13-րդ միջոցառումը, որը վերաբերում է նպաստառու ընտանիքներին: Նրանց կհատկացվի նպաստի 50 տոկոսի չափով աջակցություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը