Ի՞նչ եւ ո՞ւմ հանձնարարությունն է կատարում Ստյոպա Սաֆարյանը
Եթե Ստյոպա Սաֆարյանը չլիներ Հանրային խորհրդի նախագահ, ապա նրա հրապարակային հայտարարություններին, ֆեյսբուքյան գրառումներին լուրջ չէինք վերաբերվի եւ չէինք էլ անդրադառնա: Հիմա ստիպված ենք անդրադառնալ:
Սկանդալային հայտարարություններով եւ գրառումներով հայտնի Ստյոպա Սաֆարյանը հիմա էլ թիրախավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կցանկանայի ասել, ավելի լավ է մոմ վաճառիր, հոգ տար եկեղեցու բիզնեսների մասին եւ մի խառնվիր պետության գործերին: Գուցե մի օր մեզ արժանի կաթողիկոս լինի»:
Այս հայտարարությունից անցել են ժամեր, անցել է ավելի քան մեկ օր, բայց նա շարունակում է զբաղեցնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը: Իսկ եթե նա մնում է իր պաշտոնին, ապա ստացվում է, որ նրա գրառման հետ համաձայն են նաեւ կառավարող ուժի առաջնորդները: Ի վերջո այնտեղից անգամ թեթեւ դիտողություն չհնչեց Ստյոպա Սաֆարյանի հասցեին, որ ի պաշտոնե իրավունք չուներ նման սադրիչ հայտարարություն աներ:
Ստյոպա Սաֆարյանը ոչինչ հենց այնպես չի անում: Կարելի է ենթադրել, որ նա ինչ որ մեկի կամ ինչ որ խմբի հանձնարարությունն է կատարում: Եւ եթե ուշադրություն դարձնենք, թե վերջին օրերին ովքեր են թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին եւ նրա առաջնորդներին, ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա:
Կաթողիկոսի հասցեին անպատասխանատու հայտարարությունները պետական պաշտոնյաների կողմից ձեռք են բերում ծերուnախտային բնույթ: Եթե հիշենք նաեւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, եթե դրան ավելացնենք մյուսների գրառումները, ապա ավելի ու ավելի կհասկանանք, որ եկեղեցու դեմ հարձակումը համակարգված բնույթ է կրում եւ ինքնաբուխ չէ:
Ավելին, կարող ենք ենթադրել, որ իշխանափոխությունից հետո եկեղեցու դեմ իրականացվող կեղտոտ գործողությունների հետեւում կանգնած են հենց նրանք, ովքեր այսօր բացահայտ հակաեկեղեցական գրառումներ են անում:
Գործող իշխանություններին հաճախ են համեմատում անցած դարի բոլշեւիկների հետ, նրանց արած քայլերի հետ: Հիմա եւս ակամա համեմատում ես իմքայլականներին եւ բոլշեւիկներին: Պարզապես կա մի մեծ տարբերություն՝ նրանց ուժն անհամեմատ ավելի մեծ էր եւ նրանց ավերածությունների մասշտաբներն անհամեմատ մեծ էին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը