Կորոնավիրուսով ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է. արված թեստերի թվով բավականին լավ դիրքերում ենք. նախարար
Ունեցել ենք կորոնավիրուսի վարակման նոր 48 հաստատված դեպք եւ 61 առողջացում, հետեւաբար կարող ենք ասել, որ օրը դրական բալանսով ենք փակել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159: Նույն միջոցառումները շարունակվում են: Այս ամբողջ ընթացքում մոտ 1500-ից ավելի մարդ կարանտինից դուրս է եկել: Կարանտինում գտնվող մոտ 300 հոգու մոտ հաստատվել է դրական արդյունք: Սա ասում եմ, որ պարզ լինի, որ կարանտինային գործողությունները շատ արդյունավետ են: Այսինքն եթե մենք դա արած չլինեինք, մենք այդ 300 քաղաքացուն հետազոտած չէինք լինի, եւ հնարավոր էր, որ վարակի ավելի մեծ տարածում ունենայինք:
Մահճակալային ֆոնդը այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված: Եթե կարողանանք այս տեմպը պահել, այսինքն հանրությունը համաճարակային կանոնները պահպանի, կարող են՝ հույս ունենալ, որ այս վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,-հայտարարեց նախարարը:
Նա հավելեց, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 537 թեստ. «Դրանց մի մասը քանի որ հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ: Սա կարեւոր է նրանով, որ մենք համեմատում ենք այլ երկրներում մեկ շնչին բաժին ընկնող թեստերի թիվը: Այդ առումով մենք բավականին լավ դիրքերում ենք: Նույնիսկ մեր հարեւանների, մոտ գործընկերների հետ համեմատած, մենք անում ենք բավական շատ թեստեր՝ ընթացքում ընդլայնելով շրջանակը:
Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավելու համար, բայց ակրծում եմ, որ այս պահին սա բավարար է»,-ընդգծեց Արսեն Թորոսյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը