Մասնավոր մանկապարտեզների եւ տրանսպորտի ոլորտի աշխատողները եւս աջակցություն կստանան. Փաշինյան
Այսօրվա քննարկումների արդյունքում որոշեցինք հակաճգնաժամային 8–րդ միջոցառման շահառու դարձնել նաեւ մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին, մարմնամարզական կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, թե մասնավոր կրթական հաստատությունները չեն ընգրկվել կառավարության աջակցության փաթեթներում։
«Ձեր նշած դպրոցները կարող են լինել հակաճգնաժամային 1–ին միջոցառման շահառու, որտեղ կարծում եմ բավականին լավ պայմաններ են առաջարկվում, համեայնդեպս մոնիտորինգի արդյունքում կդիտարկենք 3–րդ ծրագրում նույնպես ներառելու հարցը»,– ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ մինչ այս պահը նպաստառու ընտանիքների համար, որեւէ աջակցություն չկար, սակայն նրանք եւս որոշակի աջակցություն կստանան. «Որոշում ենք կայացրել, որ նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով միանվագ աջակցություն կտրվի, ընդ որում դրա 30 տոկոսը կփոխանցվի նրանց կոմունալ ծախսերի հաշվին, անկախ նրանից, թե նրանք 11–րդ միջոցառման շահառու են թե ոչ, իսկ մնացած մասն առձեռն կտրամադրվի նրանց»։
Փաշինյանը նաեւ անդրադարձավ չգրանցված աշխատողներին աջակցելու եղանակներին. «Չենք կարող ասել, որ այս անուն, ազգանունով մարդը չի աշխատում, հետեւաբար մենք փորձել ենք իրենց գտնել այլընտրանքայի ճանապարհով։ Օրինակ՝ մեր 9–րդ միջոցառումը երեխաների վերաբերյալ է, եւ մեր կանխավարկածն այն է, որ այդ չաշխատող մարդուն ո՞նց կարող ենք գտնել, կարող ենք գտնել երեխայի միջոցով, որովհետեւ կա բավականին մեծ հավանականություն, որ նա ունի երեխա եւ մենք այդ աջակցությունն ուղղում ենք երեխային։ Գրանցված աշխատողների այն հատվածը, որը ոչ երեխա ունի, ոչ հղի կին ունի, ամուսնացած չի, այս խավի ժողովրդին կարող ենք համարել ամենախոցելիները։ Հիմա նոր միջոցառում ենք մշակել, դեռ համարն էլ չենք որոշել, այդ միջոցառմամբ իրենց միանվագ աջակցություն կտանք եւ գործնականում կարող ենք ասել՝ չգրանցված աշխատողների 90 տոկոսին այս խողովակներով հասնում ենք»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը