Այսօր ռազմաարդյունաբերական ոլորտից դիմել են, որ դեռ պարապուրդի մեջ են. Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հիշեցրեց, որ դեռ մարտի 3-ին խոսել էր այն մասին, թե ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ արդեն տևական ժամանակ է պատվերներ չեն ստանում ՀՀ պաշտպանության նախարարությունից և պարապուրդի են մատնված:
Գորգիսյանը նշեց, որ ոլորտի գոծունեությունն արտակարգ դրության պայմաններում սահմանափակված չէ, սակայն պատկերը նույնն է և փաստացի՝ ոլորտի աշխատողները չեն կարող օգտվել աջակցության ծրագրերից:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն արձագանքեց, թե պատվերները ստացված են, վճարումները կատարված են: «Սա նոր խնդիր չէ, բավական երկար տարիներ եղել է այս պատկերը, որ պայմանագրերն ուշ են կնքվել, այդ պատճառով տարվա սկզբում պարապուրդի խնդիր է առաջացել»:
«Այս պահին մենք Պաշտպանության նախարարության հետ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորություն ունենանք, մինչև տարվա վերջ կոնկրետ լուծումներ կառաջարկեն, որպեսզի պարապուրդի խնդիրներ չլինեն»,- ասաց նախարարը:
Պատգամավորն արձագանքեց՝ այսօր ռազմաարդյունաբերական ոլորտից դիմել են, որ դեռ պարապուրդի մեջ են: «Վերջում Ձեզ առանձին տվյալները կփոխանցեմ՝ պարզեք ինչ խնդիր է, որ քաղաքացիները շարունակում են բողոքել»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը