«Կանազի» հոսպիտալի մոտ բժիշկներն այրում են արտահագուստը. մարդիկ չեն կարողանում բացել պատուհանները. Զոհրաբյան
«Կանազի» զինվորական հոսպիտալի հարեւանությամբ գտնվող 9 հարկանի շենքի բնակիչները եւ ասել, քանի որ այդ հոսպիտալում են տեղակայվել կորոնավիրուսով հիվանդներ, ապա իրենց շենքի հարեւանությամբ տեղակայված մեծ աղբարկղում օրը երկու անգամ այրվում է բժիշկների ամբողջ արտահագուստը: Բնակիչները դժհգոհել են, որ չեն կարողանում պատուհանները բացել: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտնեց, որ Ոստիկանությունն արդեն այդ խնդրով զբաղվում է. «Հույս ունենանք՝ այս խնիդրը կկարգավորվի եւ այդ արտահագուստն այրելու համար այլ վայր կգտնվի»։
Զոհրաբյանը հայտնեց, որ իրեն են դիմել տնտեսվարողներ՝ կապված Կառավարության 5-րդ միջոցառման հետ, որով նախատեսվում է աջակցություն այն տնտեսվարողներին, որոնց աշխատանքային ֆոնդը մարտ ամսվա համար պակաս չէ հունվար կամ փետրվար ամսվա աշխատանքի ֆոնդից. «Դա երեւում է եկամտահարկի հաշվետվությամբ. մարդիկ հունվար ամսվա սկզբին տոն օրերին աշխատել են, հետեւաբար ըստ օրենքի ստացել են կրկնակի վարձատրություն, արտաժամ, պարգեւվճարներ եւ ավել հարկ են վճարել, մարտ ամսին չունեն պարգեւավճար, արտաժամ, կամ տոն օր եւ աշխատել են, հետեւաբար իրենց աշխատավարձի ֆոնդը մարտ ամսին ավելի քիչ է, քան հունվար ամսին, ուստի տնտեսվարողներն ասում են՝ արդյունքում իրենք զրկվում են տնտեսական աջակցության 5-րդ միջոցառումից եւ խնդրում են վերանայել»։
Պատգամավորն անդրադարձավ նաեւ երեկվա իր հայտարարությունից հետո մի քանի պաշտոնյաների արձագանքին.
«Ես չգիտեմ, թե մեր Կառավարության որոշ ներկայացուցիչներ եւ պատգամավորներ ինչի այդպես անակնկալ զարմացան: Այո, մեզ, անձամբ ինձ էլ ամեն օր դիմում են հարյուրավոր քաղաքացիներ: Հասկանում եմ, որ զարմացողների մոտ ստատուս գրելու բուռն ցանկություն առաջացավ, ինքս շատ գնահատում եմ հումորը: Փորձեցի այդ ստատուսների մեջ տեսնել հումոր, ինտելեկտ, օբյեկտիվ քննադատություն, որովհետեւ ես միշտ հետեւություն անում եմ օբյեկտիվ քննադատությունից, բայց բացի վիրավորանքից այդ հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիների հասցեին, որոնք ունեն խնդիր, չտեսա»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը