Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարիա Կորինա Մաչադոն իր Նոբելյան մեդալը նվիրաբերել է Դոնալդ Թրամփին Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին Իրանում խոստացել են շաբաթվա վերջին վերականգնել ինտերնետ հասանելիությունը «Արմավիր» ՔԿՀ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից Իսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետո ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգում ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. Հետք Դավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթը Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ Իսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. Լուկաշենկո Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել

40 տարեկանից բարձր շատ տղամարդիկ սրտի խնդիրներ են ունենում հանկարծակի և առանց ակնհայտ ախտանիշներիՄարիա Կորինա Մաչադոն իր Նոբելյան մեդալը նվիրաբերել է Դոնալդ ԹրամփինՆոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին Իրանում խոստացել են շաբաթվա վերջին վերականգնել ինտերնետ հասանելիությունը«Արմավիր» ՔԿՀ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներԻնքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-իցԻսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետոԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգումՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. ՀետքԴավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթըԴատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավԻսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. ԼուկաշենկոԿաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվելԻնտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆԴանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում ԳրենլանդիաԱյս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան, իրականացնում են խուզարկություն. ԴեմոյանՅոնաս Կաուֆմանը հայտարարել է, որ այլևս չի երգելու ԼոնդոնումՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակԱրմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասինՆոայի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել էՆիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանԹրամփն իր ծրագրերին դեմ երկրների համար մաքսատուրքեր է սահմանումԼոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվելԹվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ինՎազգեն Թևանյանը «Pro Wrestling League 2026»-ում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկինՄահացել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի համառեժիսոր Ռոջեր ԱլերսըԱյսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստըՄիջադեպ BBC-ի եթերից առաջ. Ռունին բացահայտել է իր առողջական խնդիրըՍկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիրՄի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման ԾառուկյանՄարդիկ ընտանի կենդանիներին ընկալում են որպես ընտանիքի անդամԳյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներումԿամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրությունԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունիԿալիֆոռնիայում տղամարդը սպանել է 17-ամյա դստերը և կնոջըԻսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելՏոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox NewsՌուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացելԼա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ ՍոսյեդադիցՄրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարինՌուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդովՎաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունըԳրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. ՊեսկովԻրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձըԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցովԱրամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասին
Հայաստան

Երեկվա իմ ելույթից հետո շատ պաշտոնյաներ ստատուսներ գրեցին, բայց դրանց մեջ ես ինտելեկտ կամ հումոր չտեսա. Նաիրա Զոհրաբյան

Երեկ մենք անդրադարձանք բազմաթիվ խնդիրների, քանի որ մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում, այսօր եւս մի քանի խնդրի կանդրադառնամ, որից մեկը, կարծում եմ, հրատապ է, չնայած՝ բնակիչները դիմել են Ոստիկանության թեժ գիծ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ իրեն դիմել են «Կանազի» զինվորական հոսպիտալի հարեւանությամբ գտնվող 9 հարկանի շենքի բնակիչները եւ ասել, որ քանի որ այդ հոսպիտալում են տեղակայվել կորոնավիրուսով հիվանդներ, ապա իրենց շենքի հարեւանությամբ տեղակայված մեծ աղբարկղում օրը երկու անգամ այրվում է բժիշկների ամբողջ արտահագուստը, եւ ծխի պատճառով բնակիչները չեն կարողանում պատուհանները բացել:

«Իմ տեղեկությամբ ոստիկանությունն արձագանքելն է: Հույս ունենանք՝ այս խնդիրը կկարգավորվի եւ բժիշկների արտահագուստն այրելու համար այլ վայր կգտնվի»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը նշեց, որ իրեն դիմել են նաեւ բազմաթիվ տնտեսվարողներ՝ կապված Կառավարության 5-րդ միջոցառման հետ, որով նախատեսվում է աջակցություն այն տնտեսվարողներին, որոնց աշխատանքային ֆոնդը մարտ ամսվա համար պակաս չէ հունվար կամ փետրվար ամսվա աշխատանքի ֆոնդից:

«Դա երեւում է եկամտահարկի հաշվետվությամբ. մարդիկ հունվար ամսվա սկզբին տոն օրերին աշխատել են, հետեւաբար ըստ օրենքի ստացել են կրկնակի վարձատրություն, արտաժամ, պարգեւվճարներ եւ ավել հարկ են վճարել, մարտ ամսին չունեն պարգեւավճար, արտաժամ, կամ տոն օր եւ աշխատել են, հետեւաբար իրենց աշխատավարձի ֆոնդը մարտ ամսին ավելի քիչ է, քան հունվար ամսին, ուստի տնտեսվարողներն ասում են՝ արդյունքում իրենք զրկվում են տնտեսական աջակցության 5-րդ միջոցառումից եւ խնդրում են վերանայել»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ երեկ իր կողմից բարձրացրած խնդիրների վերաբերյալ պատգամվորների եւ կառավարության այլ ներկայացուցիչների արձագանքին:

«Ես չգիտեմ, թե մեր Կառավարության որոշ ներկայացուցիչներ եւ պատգամավորներ ինչի այդպես անակնկալ զարմացան: Այո, մեզ, անձամբ ինձ էլ ամեն օր դիմում են հարյուրավոր քաղաքացիներ: Հասկանում եմ, որ զարմացողների մոտ ստատուս գրելու բուռն ցանկություն առաջացավ, ինքս շատ գնահատում եմ հումորը: Փորձեցի այդ ստատուսների մեջ տեսնել հումոր, ինտելեկտ, օբյեկտիվ քննադատություն, որովհետեւ ես միշտ հետեւություն անում եմ օբյեկտիվ քննադատությունից, բայց բացի վիրավորանքից այդ հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիների հասցեին, որոնք ունեն խնդիր, չտեսա»,- ասաց նա:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի երեկվա ելույթից հետո ծաղրական գրառումներ էին կատարել ԿԳՄՍ նախարարը, Գեղարքունիքի մարզպետը եւ մի շարք պատգամավորներ: