Քննարկվում է գործազուրկ քաղաքացիների համար կոմունալ վճարները փոխհատուցելու միջոցառումների փաթեթը
Քննարկվում է միջոցառումների 12-րդ փաթեթը, որը վերաբերում է կոմունալ ծախսերի փոխհատուցմանը: Դրա շահառուները կլինեն գործազուրկ քաղաքացիները: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու 11-րդ միջոցառումն ապահովում է բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման փոխհատուցումը բաժանորդների համար, ում ընթացիկ տարվա փետրվար ամսվա ծախսերը չեն գերազանցել 10 000 դրամը` բնական գազի սպառման համար, իսկ 5000 դրամը` էլեկտրաէներգիայի սպառման համար: «Այս փաթեթը վերաբերում է հիմնականում այն բաժանորդներին, որոնց գործունեությունը ներկայումս սահմանափակված չէ, այսինքն` առողջապահության, կրթության եւ այլ ոլորտների աշխատողներին»,- հավելեց նախարարը:
Զարուհի Բաթոյանը խոստովանեց, որ ձեռնարկված սոցիալ-տնտեսական միջոցառումները բավարար չեն, իսկ արդեն հայտարարվածները պարզապես իրավիճակային աջակցություն են, որոնք ուղղված են հետեւանքների մեղմմանը: «Ապագայում մեզ, ամենայն հավանականությամբ, ավելի բարդ ժամանակներ են սպասվում, ուստի անհրաժեշտ է առանձին միջոցառումներից պետական ծրագրերի անցնել: Ինչ վերաբերում է նրան` երկարաձգվելու են արդյոք միջոցառումների գործող փաթեթները, ապա այս հարցը դեռ քննարկման փուլում է»,- եզրափակեց Բաթոյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը