ՍԴ-ն վերջնաժամկետ է սահմանել. «Իմ քայլը» հրատապ քվեարկություն կազմակերպեց
Ազգային ժողովը երկրորդ ընթացմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը քննարկման մեկնարկին ներկայացրեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն ու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՍԴ-ն օրենքում փոփոխությունների ենթարկվող վերաբերելի դրույթների համար վերջնաժամկետ է սահմանել ապրիլի 15-ը։
Փոփոխություններով առաջարակվում է անձի խափանման բոլոր միջոցները դիտել կալանավորման այլընտրանքային միջոցներ՝ հնարավորություն տալով դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընդունել կամ կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը մերժել, եթե հնարավոր է օրենսդրությամբ սահմանված նպատակին հասնել խափանման այլ միջոցների կիրառմամբ՝ գրավով կամ ստորագրությամբ:
Ըստ փոխնախարարի՝ այսպիսով ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելու դրույթը:
Ինչ վերաբերում է գրավի կիրառմանը, ապա, ըստ նախագծի, գրավը կարելի է կիրառել ոչ միայն՝ որպես այլընտրանքային, այլ նաև՝ ինքնուրույն խափանման միջոց, այսինքն՝ անկախ նրանից՝ առկա՞ է խափանման միջոց ապահովելու մասին դատարանի որոշումը, թե՞ ոչ, գրավ կարող է կիրառվել, եթե այն անհրաժեշտ է անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
Գրավի գումարի նվազագույն չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախագծի քննարկումից հետո հայտնեց, թե չի հասկանում, այնուամենայնիվ, ինչո՞ւ պետք է նախագիծը քվեարկության դրվի այն ներկայացնելուց անմիջապես հետո:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ այդ հրատապությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանի ընդունած որոշմամբ սահմանված վերջնաժամկետով՝ ապրիլի 15-ը:
«Այսօր ապրիլի 14-ն է, ուստի այն պետք է այսօր քվեարկվի, որ հակասահմանադրական իրավիճակ չլինի»,- ասաց պատգամավորը:
Նախագիծը քվեարկության դրվեց անմիջապես քննարկումից հետո և 97 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը