Ինչո՞ւ է ՌԴ-ն շարունակում խստացնել ներգաղթյալների աշխատանքային պայմանները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանը շարունակում է խստացնել ԵՏՄ անդամ երկրներից ներգաղթյալների աշխատանքային պայմանները: ՌԴ ՆԳ նախարարությունն օրինագիծ է մշակել, ըստ որի՝ ՌԴ-ում աշխատել ցանկացողները պետք է պարտադիր աշխատանքային պայմանագրեր ունենան, հակառակ դեպքում կա՛մ կարտաքսվեն, կա՛մ 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ իշխանությունները խստացնում են միգրացիոն կարգը խախտելու համար նախատեսված պատիժը:
2011թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր խստացնել օտարերկրացիների գրանցման կարգը եւ ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն սահմանել օրենսդրությունը խախտելու համար, 2013թ. տարեվերջյան ուղերձի ժամանակ էլ նա հայտարարել էր, թե ՌԴ-ն 10 տարով կարգելի այն օտարերկրացիների մուտքն իրենց երկիր, որոնք կխախտեն միգրացիոն օրենքները: Իսկ արդեն 2015թ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՌԴ միգրացիոն օրենսդրության հերթական խստացումը, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք 180 օրվա ընթացքում 90 օրից ավելի կմնան ՌԴ-ում, ենթակա են արտաքսման, իսկ շատ ավելի երկար մնալու դեպքում՝ անգամ ազատազրկման:
Այդ փոփոխություններից հետո մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիներ հայտնվել էին արտաքսման վտանգի առաջ, եւ որոշ ժամանակ անց տասնյակ-հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ իրոք արտաքսվեցին: Փաստորեն, բավական չէ՝ մարդիկ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելու նպատակով արտագնա աշխատանքի են մեկնել մեր ռազմավարական գործընկեր երկիր, հիմա էլ հայտնվել են լուրջ խնդիրների, ընդհուպ մինչեւ արտաքսման վտանգի առջեւ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ԵՏՄ-ում զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, ըստ էության ոչինչ չի անում աղքատության ճիրաններից փախած եւ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Չի անում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ անգամ Ռուսաստանի շահերից ելնելով՝ որպես ԵՏՄ շրջանակներում գործընկեր երկրների: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)