Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ
Ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ: Այդ մասին հայտնել Է NME-ն: Ամենայն հավանականությամբ, Ֆլորիդայի Սանտա-Ռոսա-Բիչ քաղաքում համերգի ժամանակ 71-ամյա կատարողը սրտի նոպա Է ունեցել:
Վերականգնողական միջոցառումներին բժիշկ Է մասնակցել, որն ունկնդիրներից մեկն Էր, բայց դրանք չեն օգնել: Էմի Ռիգբին, որը ելույթ Էր ունենում Օլնիի հետ միասին, Facrbook-ում գրել Է. «Մահացել Է հիանալի մարդը, լեգենդը, բանաստեղծը եւ կոմպոզիտորը: Երրորդ երգի կեսին նա կանգ առավ, ներողություն խնդրեց ու փակեց աչքերը»: Իր մահվանից ոչ շատ առաջ Օլնին ակուստիկ շարք Է ձայնագրել WUWF 88.1 ռադիոկայանում: Այն զետեղել են Ցանցում: Երաժիշտն ամերիկյան ֆոլկ-ռոքի հայտնի կատարող Էր, նա թողարկել Է ավելի քան 20 ալբոմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա