«Գրեմմի»-ի նախագահին ազատել են պաշտոնից` մրցանակի հանձնման արարողությունից 10 օր առաջ
ԱՄՆ ձայնագրման արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանը, որը զբաղվել է նաև «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպմամբ, ազատվել է պաշտոնից` մրցանակների հանձնման արարողությունից 10 օր առաջ, գրում է Variety-ն:
Որոշումը կայացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Կազմակերպությունում անկախ ներքին հետաքննություն է անցկացվում: Մինչ այդ, կառույցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարվի Մեյսոն կրտսերը:
Դեկտեմբերին հրատարակությանը տված հարցազրույցում Դուգանը խոստացել էր փոփոխություններ ակադեմիայում` պատմելով, որ «մեծ ջանքեր են ձեռնարկվում, որպեսզի մրցանակը դառնա առավել բազմապլան և ոլորտի պիոները»: Հրատարակության աղբյուրը հայտնել է, որ «ծայրահեղ միջոցառումները շատերը բացասական են ընդունել, քանի որ ակադեմիան միշտ եղել է պահպանողական հաստատություն»:
Դուգանն ակադեմիայի առաջին կին նախագահն էր դարձել 2019 թվականի օգոստոսին:
«Գրեմմի» մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 27-ին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա