Հանրապետության հրապարակի նախկին տեսքը կարող է վերականգնվել. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում երևում են հրապարակի հիմքում եղած հին շինությունները: Նախարարը նշել է, թե այդ տեսքը կարող է վերականգնվել:
«Սա կարող է իրականություն դառնալ շուտով: Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»,-գրել է նախարարը:
Նշենք, որ 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա բազմաթիվ շինություններ են հայտնաբերվել, որոնք անցնում են Աբովյան, Ամիրյան փողոցների, հրապարակի տակով և հասնում հին Կոնդի տարածք, սակայն հենց նույն տարում էլ ստորգետնյա քաղաքի վրա ցեմենտ է լցվել ու ասֆալտապատվել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա