Դպրոցներում անձնագրերի տվյալներ են հավաքում Բաբլոյանի որդու և «ՍԱՍ»-ի Արտակի համար
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկված են գործարար Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ինչպես նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը։ Երկուսն էլ հաստատել են իրենց առաջադրման մասին լուրերը, եւ երկուսն էլ, ըստ էության, ձեւավորել են իրենց շտաբներն ու անցել գործի։
«ՉԻ» տեղեկություններով` ՀՀԿ այս երկու ներկայացուցիչներն արդեն խոչընդոտներ են ստեղծում միմյանց համար։ Բանն այն է, որ Արաբկիրի դպրոցների ու մանկապարտեզների կոլեկտիվները բաժանվել են երկու խմբի։ Դպրոցների տնօրենները սկսել են մանկավարժական կոլեկտիվներից հավաքագրել անձնագրային տվյալներ։ Որոշ դպրոցներում ասել են, թե Բաբլոյանի որդու համար են հավաքում, որոշներն էլ՝ ՍԱՍ-ի Արտակի։ Ավելին՝ ուսուցիչների վրա շատ տեղերում պլան է դրվել բացի իրենց անձնագրային տվյալներից եւս 8 մարդու անուն-ազգանուն եւ անձնագրային տվյալ ներկայացնել։ Ի դեպ՝ Արաբկիրի ուսումնական հաստատությունների տնօրեններն էլ այսօր երկու բանակի են բաժանված՝ ռեյտինգայինի մասով իհարկե»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)