«Գրանդ Տոբակոն» վճարած հարկերի մեծությամբ առաջ է անցել «Ալեքս Գրիգ» ընկերությունից
Երկրի 1000 խոշորագույն հարկատուների մասին հերթական տեղեկատվության մեջ (2016-ի համար) փոքրիկ սենսացիա կար։
Բայց նախ նշենք, որ անցած տարի պետական բյուջեի հարկային եկամուտներում խոշորագույն հարկատուների վճարած հարկերի մասնաբաժինը աճել է՝ 65․2 տոկոսից դառնալով 66․3 տոկոս։ Այսինքն մնացած հարկատուները թեթեւակիորեն վատացրել են իրենց դիրքերն այդ վարկանիշում։ Ամենավատն այն է, որ հարաբերական ցուցանիշից ՝ այսինքն մասնաբաժնից բացի, «մնացածի» մոտ նվազել է նաեւ պետբյուջե փոխանցված հարկերի գումարը ՝371․4 մլրդ դրամից դառնալով 363․5 մլրդ դրամ։ Այս փաստը, բացի մնացած բացատրություններից, կարող է վկայել նաեւ փոքր բիզնեսում լուրջ խնդիրների մասին։ Մասնավորապես մանրածախ առեւտրի ու մի շարք վճարովի ծառայությունների ոլորտում։
Արդյունքում անցած տարի «խոշորագույնները» վճարել են ուղիղ կրկնակի շատ հարկ, քան մնացած հարկատուները։ Բայց հարկատուների այդ խմբում էլ կտրուկ դիֆերենցացում կա։ Եվ այսպես, ցանկում ընկերությունների առաջին տասնյակն ապահովել է 1000 խոշորագույնների վճարած ամբողջ հարկերի մեկ քառորդը։ Այդ ցանկի վստահ առաջատար «Գազպրոմ Արմենիան» ապահովել է ընդհանուր արդյունքի գրեթե 6 տոկոսը։
Յուրատեսակ սենսացիա էր նաեւ խոշորագույն հարկատուների ցանկում «Գրանդ Տոբակո» ԲԲԸ-ի անցումը 4-րդ տեղից ՝ (2015-ին) ավելի պատվաբեր՝ 2-րդ տեղ։ Միաժամանակ մեկ այլ խոշոր հարկատու՝ «Ալեքս Գրիգ» ԲԲԸ-ն, 4-րդ տեղից իջել է 5-րդ։
«Գրանդ Տոբակո» ընկերությունը անցած տարի վճարել է գրեթե 1․7 անգամ շատ հարկ, քան դրա նախորդ տարին։ Իսկ ահա «Ալեքս Գրիգի» գործերը, ըստ ամենայնի, նկատելիորեն վատացել են։ Այլ կերպ ինչպես կարելի է բացատրել վճարված հարկերի նվազումը 3․4 մլրդ դրամով կամ գրեթե 19 տոկոսով։
Արտահանում- ներմուծում գծով կոմերցիոն գործունեության բնույթի մասին պատկերավոր վկայում է հարկերի տարբերակումը ՝ «հարկայինի» ու մաքսայինի։ Նկատենք , որ «Գրանդ Տոբակո»-ն հարկերի ավելի քան 78 տոկոսը վճարել է «հարկայինին», իսկ ահա «Ալեքս Գրիգի վճարածի կեսից ավելին ՝ 53 տոկոսը մաքսային է եղել։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)