«Իշխանափոխության ժամանակ Սաակաշվիլիին քաղաքական անձեռնմխելիություն էի խոստացել». Իվանիշվիլին պատմել է Սաակաշվիլիի հետ հանդիպման մասին
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պատմել է երկրում իշխանափոխության ժամանակ իր և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջին հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Իվանիշվիլին նշել է, որ ինքն առաջարկել է Սաակաշվիլիին ելույթ ունենալ և ներողություն խնդրել ժողովրդից, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմաց Սաակաշվիլիին քաղաքական անձեռնմխելիություն է խոստացել, սակայն նախկին նախագահը հրաժարվել է:
«Չեմ խոսում այն մասին, թե ինչ դիրքով էր նա նստած և ինչպես ինձ դիմավորեց: Չէր կարողանում թեյը խմել: ես ասացի՝ «Քեզ ամենալավ խորհուրդն եմ տալիս»: Ասացի՝ «Ուղիղ նստիր»: Ուղիղ նստեց: Ասացի, որ «եթե հիմա ելույթ ունենաս, ժողովրդից ներողություն խնդրես, ասես «ուզում էի զարգացնել երկիրը, որոշ բաներ ստացվեց, որոշ բաներ՝ ոչ, ժողովրդի դուրն էլ դա չեկավ, որի պատճառով հրաժարական կտամ», ապա կստանաս անձեռնմխելիություն և կմնաս քաղաքականության մեջ: Նա ասաց, որ չի կարող դավաճանել միջազգային հանրությանն ու հրաժարական տալ: Իբր դա միակ պատճառն էր»,- պատմել է Իվանիշվիլին:
«Վրացական երազանք»-ի ղեկավարի խոսքով՝ Սաակաշվիլին ունակ չէր հասկանալ իր առաջարկը, այդ պատճառով էլ ստիպված եղավ հեռանալ:
Իվանիշվիլիի խոսքով՝ այդքանից հետո չի կարող լինել գեթ մեկ վերլուծող անձ, որը կարողանա պնդել, որ «Միացյալ ազգային շարժումը» (Սաակաշվիլիի կուսակցությունը) կարող է նորից իշխանության գալ:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»