Լավագույն տղերքին բանտարկում են
Ինպես արդեն տեղեկացրել ենք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՊՊԾ գնդի գրավմանը Խորենացի փողոցում հաջորդած հավաքների մասնակիցների գործի քննությունը:
Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ը, Սոսո Մարգարյանի փաստաբան Արա Զաքարյանն անդրադառնալով դատախազի՝ իր պաշտպանյալի հանդեպ երեք տարվա ազատազրկում պահանջելու փաստին, ասաց, որ այն հիմնավորումներ չունի: Ըստ փաստաբանի՝ քաղաքացիները մասնակցելով ցույցի՝ փորձել են այդպես կանխել իրավապահների կողմից ՊՊԾ գունդը գրավածների հանդեպ ուժի կիրառումը, որի դեպքում երկու կողմից լինելու էին զոհեր եւ վիրավորներ. «Եթե հասարակությունն այդ օրերին պասիվ լիներ եւ դեմ չարտահայտվեր ուժի կիրառմանը, մեծ էր հավանականությունը, որ իշխանությունն ուժ կկիրառեր ՊՊԾ գնդի տարածքը գրավելու համար…Իմ պաշտպանյալը քար է նետել այն բանից հետո, երբ ոստիկանների նետած լուսաձայնային նռնակը պայթել է նրա ոտքի մոտ: Այդ դեպքով հարուցված քրեական գործով պաշտպանյալս տուժող է ճանաչվել: Ըստ տեսանյութի՝ նրա նետած քարը մի քանի մետր թռչել է ու ընկել գետին՝ ոստիկաններից շատ հեռու»,-հավելեց Արա Զաքարյանը:
Սոսո Մարգարյանն էլ իր վերջին խոսքում ասաց՝ ընդունում է իր մեղքն առ այն, որ քար է նետել, սակայն չի կարծում, թե իր կատարածը հանցագործություն է: Մեղադրյալն ասաց, որ իրենք ցանկացել են իրենց մասնակցությամբ կանխել արյունահեղությունը. «Եթե իշխանություններն ուզում են մեր պես հայրենասեր, ջահել տղերքին հանցագործ սարքե՞լ…տարօրինակ է»:
Մանրամասները՝ Aravot.am–ում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)