Վրաստանում 27 մարդ է ձերբակալվել գեյերի մասին ֆիլմի դեմ ցույցերին մասնակցելու համար
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Բաթումիում և Թբիլիսիում ակցիաների ընթացքում 27 մարդ է ձերբակալվել, որոնք մասնակցել են երկու ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ պարողների մասին սենսացիոն ֆիլմի պրեմիերայի դեմ ցույցերին։ Հայտնում է РИА Новости-ն։
Լևան Ակինի, վրացական Takes Film և շվեդական French Quarter Film-ի համատեղ «Հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմն է։ Այն ներկայացված է «Օսկարի»։ Ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է նաև Կաննի կինոփառատոնում, որտեղ կինոնկարը տասնյակ ֆիլմերի մեջ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Ֆիլմի ցուցադրության համար թույլտվություն արդեն տրամադրել է 20 երկիր։
«Վրացական երթ» ծայրահեղ ազգայնական խմբավորման անդամները, հոգևորականներն ու նրանց համախոհները Բթումիի և Թբիլիսիի կինոթատորններում ակցիաներ են իրականացրել նպատակ ունենալով խանգարել ֆիլմի պրեմիերային։
Ցուցարարները փորձել են ճեղեքլ ոստիկանական պատնեշն ու ներխուժել կինոթատորնի շենք, ինչի հետևանքով բախումներ են եղել ցուցարաների և ոստիկանության միջև։ Ծայրահեղականները ոստիկանության ուղղությամբ շշեր են նետել և պայթուցիկ նյութեր օգտագործել։
«Ձերբակալվել է 27 մարդ խուլիգանության և հերթապահություն իրականացնող ոստիկանությանը չհնազանդվելու համար։ Նրանցից 24-ը Թբիլիսիում են, 3-ը՝ Բաթումիում»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Նախարարությունից հայտնում են, որ իրավապահները կարողացել են կարգ ու կանոն պահպանել, ֆիլմի պրեմիերան ճիշտ ժամանակին է եղել։


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները