Անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճե՞լ են
«ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերտների 2016 թվականին վերաբերող տվյալները, որոնք զարմանալի պատկեր են ուրվագծում։ Պարզվում է, որ անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճել են։
2015-ի դեկտեմբերին ստացվել է 211 միլիոն դոլար, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում։ Սա չի տեղավորվում տրանսֆերտների տրամաբանության մեջ։ Խնդիրն այն է, որ դրանք սկսեցին անընդհատ նվազել Ռուսաստանում ծայր առած տնտեսական ճգնաժամի պատճառով։ Ճգնաժամը ՌԴ-ում չի հաղթահարվել և դեռ խորանում է։ Ըստ որոշ դիտարկումների տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դրամի հասցնելու համար բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան, որը տեխնիկապես համարվել է մասնավոր տրանսֆերտ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)