Վրաստանում քաղաքապետերի եւ պատգամավորների ընտրություններ են
Թբիլիսիում եւ Վրաստանի որոշ շրջաններում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին. երկրի քաղաքացիները պետք է ընտրեն քաղաքապետեր եւ պատգամավորներ, հաղորդում է Sputnik Գրուզիա-ն:
Անցկացվում են Վրաստանի խորհրդարանի եւ շրջանային սաքրեբուլոյի (տեղական խորդատվական մարմիններ)՝ Սաղարեջո, Ահմեթա, Ադիգենի, Օզուրգեթի, Չիաթուրա, Թքիբուլի, Ցխալթուբո եւ Զեսթաֆոնի շրջաններում միջանկյալ ընտրությունները. պայքարն ուղղված է յուրաքանչյուր շրջանում մեկ պատգամավորական մանդատին:
Զուգահեռաբար ընթանում են Զուգդիդի, Չիաթուրա, Խուլո, Զեստաֆոնի եւ Մարնեուլի շրջանների քաղաքապետերի արտահերթ ընտրությունները:
Այսօր տեղի ունեցող ընտրությունների ձայնի իրավունք ունի ավելի քան 402 հազար քաղաքացի, որը կազմում է 2018 թվականի վերջում նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրողների ընդհանուր թվի 11.4 տոկոսը:
Ձայնի իրավունք ունեցող ընտրողների ամենամեծ քանակը գրանցվել է այս անգամ Զուգդիդի շրջանում (շուրջ 121 հազար մարդ),-իսկ ամենափոքրը՝ Խուլո շրջանում (շուրջ 24 հազար ընտրող):
Թբիլիսիում կարող է քվեարկել շուրջ 44 հազար ընտրող, որոնք Մթացմինդայի շրջանից են:
Քվեարկությունը տեղի կունենա ընդհանուր առմամբ 410 ընտրատեղամասերում:
Ընտրությունների ընթացքին կհետեւեն ավելի քան 6.1 հազար դիտորդներ 49 տեղական կազմակերպություններից եւ 47 դիտորդներ 7 միջազգային կազմակերպություններից: Գործընթացը կլուսաբանվի 45 ԶԼՄ-ների շուրջ 2 հազար լրագրողների կողմից:
Ընտրությունները կհամարվեն վավեր ընտրողների ցանկացած ծավալի մասնակցության դեպքում:
Բոլոր ընտրություններում կհաղթի թեկնածուն, որը կհավաքի ընտրություններում մասնակցած քաղաքացիների ձայների կեսից ավելին: Եթե դա տեղի չունենա, ապա վերջնական արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլը:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին