Վրաստանի ՆԳ նախարարի` ներողություն խնդրող կիսանդրին տեղադրվել է խորհրդարանի մոտ
Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի դիմաց, տեղադրվել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գիպսե կիսանդրին, որի վրա կա կոճակ: Այս կոճակին սեղմելիս նախարարը ներողություն է խնդրում:
Կիսանդրին տեղադրել են մի խումբ երիտասարդ ակտիվիստներ՝ հիշեցնելու համար նախորդ տարի մայիսի 12-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններն ու նախարարի չիրականացրած խոստումները:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել՝ ձերբակալելով թմրանյութ վաճառող մի քանի անձի: Դեպքի հետ կապված երիտասարդները բողոքի ցույցեր էին կազմակերպել խորհրդարանի շենքի դիմաց. վրաններ էին տեղադրել, որտեղ նաև գիշերում էին: Ցույցի խորագիրն էր՝ «պարում ենք միասին, պայքարում՝ միասին»: Երիտասարդները գիշերային ակումբը տեղափոխել էին խորհրդարանի շենքի տարածք, որտեղ բարձր ակումբային երաժշտության ներքո պարում էին:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին