Ինչո՞ւ է Պետգույքի կոմիտեի նախագահը ֆեյսբուքի անձնական էջով աշխատակիցներ փնտրում
Պետական գույքի կառավարման կոմիտեի համապատասխան վարչություններում քաղծառայության թափուր տեղեր կան, և պաշտոնապես դրանց մասին հայտարարությունից զատ՝ կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը որոշել է թափուր տեղերի մասին ծանուցել նաև սեփական ֆեյսբուքյան էջով, Aysor.am-ին հայտնեցին Պետական գույքի կառավարման կոմիտեից՝ պատասխանելով մեր այն հարցին, թե Բաբայանը տեղյակ չէ՞ ՀՀ վարչապետի հորդորով ավելի վաղ ստեղծված կադրային բանկից, թե այնտեղ հարմար թեկնածուներ չի գտել, որ աշխատակիցներ փնտրում է սոցիալական ցանցի միջոցով։
«Պաշտոնական հայտարարությունը համապատասխան կարգով տրված է, այս հայտարարությունը պաշտոնական աղբյուրներով հրապարակված է։ Կոմիտեի նախագահը պարզապես որոշել է նաև իր անձնական էջով լրացուցիչ հայտնել, որպեսզի ավելի շատ մասնակիցներ լինեն։ Այդպիսի փորձ ունեցել ենք, օրինակ, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի պարագայում։ Այդ ժամանակ շատ մասնակիցներ եկան, և ընտրություն արվեց 20 հոգուց ավելի մասնակիցների միջև», - նշեցին գերատեսչությունից։
Հարցին՝ պաշտոնյայի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքողներ եղե՞լ են, Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնեցին, որ տեղեկություն չունեն։
Հիշեցնենք՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Պետգույքի կոմիտեին անհրաժեշտ են հաշվապահ, իրավաբան (գլխավոր մասնագետ) և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ (իրավաբան կամ տնտեսագետ կամ մենեջեր)։


















































Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները