ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի հետ կապված տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են։ «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ տվյալ գործարքի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ։
Հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հիման վրա մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ խնդրելով պարզաբանել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։
Խոսքը վերաբերում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասի 7/19 հասցեում գտնվող առանձնատանը, որի շուրջ, մեր տեղեկություններով, իրականացվել կամ իրականացվում էին օպերատիվ կամ ուսումնասիրական բնույթի գործողություններ։
Հաշվի առնելով Հայկ Կոնջորյանի՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կարգավիճակը, ինչպես նաև գործարքի շուրջ առկա փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկությունները՝ հարցման մեջ մասնավորապես հետաքրքրվել էինք՝
• արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեում առկա են որևէ նյութեր կամ վարույթներ տվյալ անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ,
• ինչ շրջանակում են իրականացվել կամ իրականացվում հնարավոր գործողությունները,
• ստուգվե՞լ են արդյոք գործարքի հնարավոր կապերը փոխկապակցված անձանց կամ ընկերությունների հետ, ինչպես նաև շահերի բախման հանգամանքները։
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել է․
«ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչությունում իրականացվում են ստուգողական գործողություններ»։
Այսպիսով, հակակոռուպցիոն մարմինը հաստատում է, որ Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ ներկայումս իրականացվում են ստուգումներ։
Միևնույն ժամանակ, կոմիտեն չի մանրամասնել ստուգողական գործողությունների բովանդակությունը, դրանց շրջանակը կամ հնարավոր արդյունքները, ինչը պայմանավորված կարող է լինել օպերատիվ-հետախուզական գործունեության գաղտնիության պահանջներով»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում