Արարատի մարզպետը իմ դեմ հանեց մի 25-30 պլանքյաշի (տեսանյութ)
hraparak.am-ը գրում է. Այսօր կառավարության ընդունելությունների դահլիճում Հայաստանի համայնաքապետերի մասնակցությամբ համաժողով էր հրավիրվել։ Մասնակցում էին երկրի բոլոր գյուղապետերն ու քաղաքապետերը, նաև մարզպետները, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Բացման խոսքով հանդես եկավ նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո խոսեց Սուրեն Պապիկյամը։ Վերջինս իր ելույթից հետո դուրս եկավ միջանք, որ պատախսանի լրագրողների հարցերին։ Այդ ընթացքում դահլիճում ելույթներով հանդես էին գալիս համայքնապետերը։ Սակայն, երբ Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սկորատ Հովսեփյանը փորձեց մոտենալ ամբիոնին և մի քանի խոսք ասել, որ նախարարը լսի, նրան թույլ չտվեցին։
Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը պահանջեց, որ Հովսեփյանը կարճ կապի։ Այգեստանի գյուղապետն էլ ասաց, որ ինքը ջրագծերի և ոռոգման ցանցի խնդիրների հետ կապված խոսք ունի ասելու, առաջարկ ունի կառավարությանը, բայց նրան արգելեցին խոսել՝ ստիպելով իջնել ամբիոնից։ Արդեն դահլիճից դուրս պարոն Հովսեփյանը, որը նախկինում դատախազ է եղել, պատմեց՝ ինչ էր տեղի ունեցել, ինչ էր ցանկանում խոսել և ինչու մարզպետը թույլ չտվեց նրան արտահայտվել։
Մասնավորապես նա նշեց, որ մարզպետի ցուցումով իր դեմ քրեական գործ են հարուցել, բայց ոչ մի բան չեն գտել։ «Էդ նույն մարզպետը կազմակերպեց, իմ դեմ հանեց մի 25-30 պլանքյաշի, բերեցին իմ նկատմամբ երկու հատ քրեական գործ հարուցեցին անցած տարի, քննեցին, քննեցին, կարճեցին հանցակազմի բացակայության պատճառով»,-ասաց նա։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ ասաց, որ այդ քրեական գործը հարուցել են իր համագյուղացիների բողոքների հիման վրա, բայց հետո կարճել են, քանի որ որևէ բան չեն գտել։ Իսկ թե ինչու թույլ չէր տալիս, որ խոսեր իր մարզի գյուղերից մեկի ղեկավարը, Սարգսյանն ասաց. «Դուք տեսա՞ք՝ նա ինչպես մոտեցավ ամբիոնին, ոչ ոք թույլ չէր տվել նրան ելույթ ունենալ։ Ես էլ՝ որպես մարզպետ, իմ համանքի ղեկավարին հորդորեցի, որ ելույթ չունենա։ Եթե ելույթ ուեննալու է, գոնե՝ կարճ»։
Մանրամասն՝ տեսանյութերում։


















































Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները