Քաղաքացին հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն Ալիկ Սարգսյանից որպես պարգևատրում ստացած զենքով
Երևանում քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է. «Փետրվարի 10-ին՝ ժամը 14:53-ին, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածքով հիվանդանոց քաղաքացի է տեղափոխվել»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ խմբին տուժողն ասել է, որ Էրեբունի փողոցում պատահաբար ինքն իրեն վնասել է: Նշանակվել էդատաբժշկական փորձաքննություն:
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Միշա Թադևոսյանն է, ով վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը Մ. Թադևոսյանը լիցքաթափելիս է եղել և պատահաբար արձակվել է կրակոց։ Զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգևատրում՝ Մ. Թադևոսյանին տվել է ՀՀ նախին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։


















































«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները