«Դա բանավոր մակարդակում է եղել». Փաշինյանի խոսնակը՝ Սիրիա զորախումբ ուղարկելու պայմանավորվածության մասին
«Խորհրդարանական պետության տրամաբանությունն ինքնին, առնվազն, ենթադրում է, որ դա պետք է խորհրդարանի կողմից վավերացվեր կամ խորհրդարանի կողմից որևիցե կերպով հավանության արժանանար»,- ՀՀ կառավարության կողմից Սիրիա ուղարկված ՀՀ Զինված ուժերի զորախմբի վերաբերյալ նման կարծիք է հայտնել Դանիել Իոաննիսյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում:
Առաքելության կազմում ընդգրկվել են նաև ռազմական ոստիկաններ, ինչը, ըստ Իոաննիսյանի, ՀՀ օրենքի խախտում է.
«Ռազմական ոստիկանության ծառայողները, հստակ օրենքով նշված է, թե ինչ խնդիրներ կարող են լուծել, ու այս պարագայում սա ևս խախտված է»,- ասել է նա:
ՀՀ Պաշտպանության նախարարության մակարդակով առաջին անգամ Սիրիա ուղարկված սակրավորների, բժիշկների և ռազմական ոստիկանների խմբի մասին իր դիրքորոշումն է հայտնել նաև ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը.
«Ծիծաղելի են կառավարության ջանքերը, փորձերը «ֆռցնել» հասարակությանը ևս մեկ անգամ՝ մեջբերելով 2001թ. Հայաստանի և Սիրիայի Պաշտպանության նախարարությունների միջև կնքած ինչ-որ համաձայնագիր»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը վերաբերվում է 2001 թվականին Սիրիայի և Հայաստանի կնքած ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրին, որը հրապարակված չէ:
«Անգամ եթե Պաշտպանության նախարարությունն ուղարկեր նվագախումբ, կամ ռազմական սպորտային ռոտա, մեկ է, դա համարվում է Զինված ուժերի ստորաբաժանում»,- ևս մեկ անգամ պարզաբանել է Աշոտյանը:
«5-րդ ալիք»-ի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից, ով լրագրողի այն հարցին, թե ինչու է ստորաբաժանումը Սիրիա ուղարկվում ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ոչ, օրինակ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Վ.Կարապետյանը պատասխանել է.
«Մեկը պըտի՞ ուղարկեր… Տենց ա որոշվել, որ ավելի հարմար էր: Քանի որ լոգիստիկ աջակցությունը ռուսական կողմն է արել, հիմա տենց ա ստացվել, որ հենց Պաշտպանության նախարարությունն ա ուղարկել»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը:
Ի դեպ, ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ մինչ այդ ասվում էր. «Օժանդակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև սիրիական կողմի գրավոր խնդրանքները»: Փաշինյանի մամուլի քարտուղարը, սակայն, հեռուստաալիքի հետ զրույցում բոլորովին այլ բան է ասել փաստաթղթի մասին.
«Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»:
Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Սիրիա ուղարկված ստորաբաժանումը Հայաստանի դրոշի տակ է իրականացնելու իր առաքելությունը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Ես կճշտեմ, ես կճշտեմ…»:


















































Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները