Ն. Փաշինյանը կառավարության ներկայացուցիչներին քողարկված հրահանգ է տվել ՄԻԵԴ-ում պարտվել
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում մի շատ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«ՄԻԵԴ-ի գործերը և դրանց վերաբերյալ ապագայում կայացվելիք վճիռները փորձ է արվելու օգտագործել քաղաքական նպատակներով, նախանշանները կարծես զգացվում են»,-ասաց նա:
Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ 2018 թ. սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում ելույթ է ունեցել, որի ժամանակ ասել է, թե իրեն մեղադրում են դատական գործերի մեջ ներգրավվելու համար: Ալումյանը, մեջբերելով կոնկրետ վարչապետի խոսքը, երբ նա ասել էր, որ սկզբից գաղափար կար, որ պետության հեղինակությունից ելնելով, այսպես ասած, գնան համաձայնության, այսինքն՝ դիմողները ճիշտ են, պետությունը համաձայն է, և բանը վճռին չհասնի, ինչը, ըստ փաստաբանի, տրամաբանական է, եթե ճիշտ են:
Մինչդեռ Փաշինյանը նշել է, որ հիմա այդ ճանապարհով չեն գնալու: «Թող գնան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ բոլոր գործերը պարտվեն ՄԻԵԴ-ում, և այդ գործերը հետ գան, այդ ժամանակ իրենք պատասխան տան, որ տասնյակ գործերում ապօրինի վճիռներ են կայացվել»,-Փարիզում Փաշինյանի ելույթից մեջբերեց Ալումյանը:
Ըստ նրա՝ երկրի ղեկավարն ասում է, որ մարդկանց իրավունքները խախտվել են, և սա արդեն իսկ նշանակում է վճիռներն օգտագործել քաղաքական օպոնենտների մեջ: «Սա քողարկված հրահանգ է մեր ներկայացուցիչներին, որոնք պարտավոր են ՄԻԵԴ-ում կառավարության կողմից առարկել դիմումատուների դեմ, փաստորեն, հրահանգվում է գնալ ու ՄԻԵԴ-ում գործերը պարտվել, որ վարչապետն ապացուցի, թե նախկինները ապօրինի են գործել, սա վտանգավոր տենդենց է: Եթե լուրջ հակափաստարկներ չեն ներկայացնում, այլ բան չի մնա, որ ՄԻԵԴ-ը հաստատի, որ մարդկանց իրավունքները խախտվել են, մինչդեռ հնարավոր են այլ կարգի վճիռներ, հիմա մեր կառավարությունը, ըստ այս հրահանգի, չի դիմադրելու, և դրանք բերվելու են ու օգտագործվեն քաղաքական նպատակներով»,-ասաց նա:


















































Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները