Ռուս-թուրքական անկեղծության պահը՝ հայկական անվտանգության հաշվին
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանը երեկ հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունը խորը պատմություն ունեցող, դարերի հարաբերություն է: Ըստ նրա՝ դա այն է, ինչը որոշում է մեր հարաբերության հաջորդականությունը:
Ռուսաստանի նոր դեսպան Կոպիրկինը, անցնելով իր պարտականությունների կատարմանը, աչքի ընկավ հատկանշական մի հայտարարությամբ՝ Հայաստանի հանդեպ «փափուկ ուժի» քաղաքականության մասին:
Ինչ է ենթադրում «փափուկ ուժը», դեռևս այնքան էլ պարզ չէ, բայց նաև խոստովանություն էր, որ նախկինում Ռուսաստանը վարել է «կոշտ ուժի» քաղաքականություն: Մի կողմից սա նշանակում է, որ Մոսկվան տեսնում է Հայաստանում քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն, թեև սա արդեն միայն կույրը կարող էր չտեսնել, այն էլ՝ Ապրիլյան քառօրյայից և առավել ևս երկու տարի անց էլ՝ թավշյա հեղափոխությունից հետո: Մյուս կողմից, սակայն, ուժը մնում է ուժ՝ կոշտ, թե փափուկ, և Ռուսաստանը, ըստ էության, շարունակում է Հայաստանի հետ քաղաքականությունը դիտարկել ոչ թե գործընկերության, դաշնակցության և ըստ այդմ՝ առաջարկների տրամաբանությամբ, այլ ուժի:
Իհարկե, փափուկն այս դեպքում չարյաց փոքրագույնն է թվում, սակայն մյուս կողմից՝ «փափուկ ուժը» վկայում է եղած նպատակներին հասնելու այլ մեթոդաբանություն, ըստ այդմ՝ դրա էֆեկտիվության ակնկալիքը ոչ թե Հայաստանի համար է, այլ հենց իր՝ Ռուսաստանի:
Մինչդեռ, հայ- ռուսական հարաբերության բնույթը, փոխադարձ նշանակությունն ու աշխարհաքաղաքական համատեքստն այնպիսին է, որ այստեղ քաղաքականության փոփոխությունից պետք է բխեցվի էֆեկտիվության երկկողմ ակնկալիք: Դա նշանակում է, որ պետք է քաղաքականության փոփոխության հիմքում լինի նպատակների փոփոխությունը:
Եվ այստեղ առաջանում է առանցքային հարցերից մեկը, որ բխում է դարավոր բարեկամության, պատմության խորքից եկող հարաբերության մասին նրա հայտարարությունից:
Բանն այն է, որ Ռուսաստանը ներկայումս և արդեն տևական ժամանակ պատմության, եթե ոչ դարերի, ապա առնվազն դարի խորքից է բխեցնում մեկ այլ հարաբերություն՝ Թուրքիայի հետ հարաբերությունը, որի առհավատչյա է դիտարկվում մի փաստաթուղթ, որը, ըստ էության, կառուցված է հայերի շահերի եւ անվտանգության վրա: Խոսքը ռուս-թուրքական պայմանագրի մասին է, որի կնքման հարյուրերորդ տարին է մոտենում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները