Հին ավանդույթներ նոր կառավարությունում. Ավինյանն իրեն լրիվ «գորշ կարդինալ» է զգում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Հովիկ Աբրահամյանը, երբ վարչապետ էր, մի հանձնարարական իջեցրեց, որ բոլոր նախարարներն անպայման նիստից հետո իջնեն եւ պատասխանեն լրագրողների հարցերին։
Սրանից լրագրողները ոգեւորվեցին, բայց շատ արագ էլ հիասթափվեցին, քանզի նախարարների մեծ մասը շարունակում էր «ծլկել» ետնամուտքից։ Արդյունքում մնացին մի քանի «համարձակներ», որոնք չէին վախենում լրագրողների միջով անցնել ու հարցերին պատասխանել։ Նույնը շարունակվեց նաեւ Կարեն Կարապետյանի օրոք։
Թվում էր, թե իրավիճակը կփոխվի Նիկոլ Փաշինյանի ժամանակ, մեզ համար հասանելի կլինեն կառավարության բոլոր անդամները՝ վարչապետից սկսած, բայց, ավաղ, այդպես չէ։ Վարչապետը, ճիշտ է, լրագրողների հետ շփվող պաշտոնյա է, բայց նիստից հետո նա այլեւս չի իջնում ներքեւ, միայն նոր նշանակված ժամանակ էր իջնում լրագրողների կամ ցուցարարների մոտ։
Հիմա ոչ միայն վարչապետը չի իջնում, այլեւ նրա նախարարները։ Չի եղել մի դեպք, երբ նիստից հետո գլխավոր մուտքով իջնեն փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը։
Վերջինս իրեն լրիվ «գորշ կարդինալ» է զգում եւ մաքսիմալ քիչ է շփվում լրագրողների հետ, զբաղված է միայն անդրկուլիսյան ինտրիգներով։ Չեն իջնում նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նրանք հեռանում են հետնամուտքից՝ նստելով կառավարության ներքին բակում կայանված իրենց մեքենաները։ Հիմնական իջնողներն են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Դրա համար էլ լրագրողները ստիպված են լինում երբեմն նրանց տալ հարցեր, որոնք նրանց կոմպետենցիայի շրջանակներում չեն։ Կարճ ասած՝ նույն իրավիճակն է, ինչ ՀՀԿ-ի օրոք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները