Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված) Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը Մադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտ

Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըՎարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի (տեսանյութ). ՆԳ նախարարՄոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ ԹրամփԱնչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն Ռուսաստան

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները. Սեյրան Օհանյան

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները։ Եվ միջազգային ստրատեգիական հարաբերությունների խնդիրն է համարժեք պաշտպանություն կառուցել գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու, հաղթահարելու համար։ Աշխարհը եւ, մասնավորապես, Հարավային Կովկասը, 10-15 տարի առաջ միանգամայն այլ ռազմաքաղաքական իրավիճակում էին, քան այսօր, եւ տրամաբանական է, որ մենք պետք է դինամիկ կերպով արձագանքեինք նորօրյա իրադարձություններին։ Հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, գործունեությունն ու կատարելագործումը այդ քայլերից են, և ես քիչ ջանքեր չեմ ներդրել այդ ծրագրերի մշակման եւ իրականացման համար:
Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Այդպես եղել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր, եւ այսօր էլ դա է ճշմարիտ ճանապարհը։ Սակայն իմ խորին համոզմամբ՝ նման հարաբերությունները լինում են արդյունավետ եւ փոխշահավետ, եթե դրանք ունեն դինամիկ զարգացման միտում։
21-րդ դարում պետությունների հզորությունը չի չափվում միայն տարածքով կամ բնակչության քանակով։ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ՝ արժանի գործընկեր լինելու համար։ Եվ եթե Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք դինամիկ զարգացող ռազմական համագործակցություն, ապա նույնը չի կարելի ասել մյուս ոլորտների վերաբերյալ. մենք կարող էինք ունենալ միանգամայն այլ որակ տնտեսական հարաբերությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի, գիտության, մշակույթի ոլորտներում եւ այլուր։
Հայաստանն ունի գիտական ծանրակշիռ ներուժ, եւ ես վստահ եմ, որ կարելի է գտնել հետաքրքիր ուղիներ՝ երկու պետությունների գիտական պոտենցիալների ինտեգրացիան եւ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով (խոսքը նաեւ ռազմարդյունաբերական ոլորտին է վերաբերում)։
Այո, Հայաստանն ունի ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Սակայն մյուս կողմից՝ միլիոնավոր հայեր բնակություն են հաստատել արեւմուտքում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, և դա մեզ պարտավորեցնում է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, արդյունավետ հարաբերություններ վարել նաև արեւմուտքի հետ։
Այսպիսով, Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ։
Բնականաբար, մենք անչափ կարեւորում ենք մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, որոնք մեր տարածաշրջանում Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական առանցքի անխափան աշխատանքի կարեւորագույն բաղադրիչներն են, և այս երկրների հետ հարաբերությունները նույնպես էական նշանակություն ունեն մեր արտաքին քաղաքականության համար: Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հնարավորինս խորքային հարաբերությունները ոչ միայն բխում են մեր երկրների շահերից, այլեւ անհրաժեշտ են տարածաշրջանում համաչափ տնտեսական զարգացումը եւ անվտանգությունը ապահովելու նպատակով:
Հայաստանի համար չափազանց մեծ հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում պատմականորեն ձևավորված, բարի-դրացիական հարաբերությունները նաև արաբական աշխարհի հետ։
Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ-ի չեզոքացումը, միաժամանակ` Իրաքում բոլոր համայնքները ներկայացնող կայուն կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Սիրիայում հնգամյա արյունալի հակամարտության քաղաքական կարգավորումը, որն իր մեջ անպայման պետք է ներառի Սիրիայում ներկայացված համայնքների ճիշտ հարաբերակցությունը, էապես կփոխեն մթնոլորտը եւ քաղաքական գործընթացների տրամաբանությունը Մերձավոր Արեւելքում:
Մենք նաև հարգանքով ենք վերաբերվում պաղեստինյան ժողովրդի ամբողջական ինքնորոշմանը, ինչպես նաեւ Իսրայել պետության խաղաղ եւ անվտանգ գոյակցությանը: Կարծում ենք, որ «երկու պետություն» լուծումն այլընտրանք չունի:
Մենք գիտակցում ենք խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ձեւավորվող աշխարհաքաղաքական բևեռի նշանակությունը, որտեղ առանցքային դերակատարում ունի Չինաստանը, և որի հետ, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, մենք պետք է ձգտենք նոր որակի եւ բովանդակության հարաբերություններ կառուցել:
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը