Ստեփան Մարգարյան. Եթե որեւէ մեկը կարծում է, որ 16-ամյա պատանու ձեռքը մետաղաձողով ջարդելը դա ինչ-որ PR-ի հետ կապված է….
ՕՐՕ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե նախորդ օրվա կրակոցից հետո հետեւություններ անեին, հաջորդ օրն այն ավելի ծանր շարունակություն չէր ունենա։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում են՝ միջանձնային խնդիրներ են եղել երկու կողմերի միջեւ, դրանից է ծագել վեճը, պարոն Մարգարյանն ասաց․ «Ես չգիտեմ միջանձնայինի մասին, առաջին դեպքը եղել է քարոզարշավի ժամանակ, հենց բուն քարոզարշավի պատճառով, երբ մարդկանց ասել են՝ ինչո՞ւ եք հավաքվել, ցրվեք, եւ հայհոյել են։ Հիմա էստեղ միջանձնայինը ո՞րն է դրա։ Եթե նա պրոբլեմ ուներ այդ անձանց հետ, ո՞նց էր ասում՝ ցրվեք»։
- Իշխանությունների կողմից մեսիջ եղավ, թե սա ձեռնտու էր ՕՐՕ-ի կողմնակիցներին, անգամ Աշոտյանը հայտարարեց, թե չի ցանկանում նպաստել ձեր դաշինքի վարկանիշի բարձրացմանը։
- Եթե որեւէ մեկը կարծում է, որ 16-ամյա պատանու ձեռքը մետաղաձողով ջարդելը դա ինչ-որ PR-ի հետ կապված է, ես չեմ կարող մտնել այդպիսի դիալոգի մեջ։ Եթե ավտոմատով կրակելը, մարդուն վիրավորելը, մի քանի տեղից դանակահարելը կարծում են, որ դա PR-ի խնդիր է, էս դեպքում ես ասելիք չունեմ ուղղակի։
- Դուք իշխանությունների կողմից ինչ-որ նպատակադրված քայլ տեսնո՞ւմ եք ձեր դաշինքի դեմ ուղղված։
- Ես դժվարանում եմ ասել՝ առաջին անգամն ինչ քայլ էր։ Բայց առաջին դեպքից հետո, երբ որ հետեւություն չարվեց, երկրորդ դեպքը չպիտի լիներ, հասկանո՞ւմ եք, որովհետեւ երկրորդ դեպքը ոչ թե ինչ-որ միջադեպ էր, այլ դա կազմակերպված հարձակում էր։ Երբ որ երեխայի հետեւից են ընկել, նրան ճնշել են, նա զանգել է ծնողներին, եկել են հասկանալու, թե ինչ է, գյուղապետարանից ավտոմատով, մետաղաձողերով եւ դանակներով զինված՝ դուրս են եկել մարդիկ ու կրակում են մարդու վրա ավտոմատով։ Սա արդեն միջադեպ չէ, սա կազմակերպված հարձակում է։
- Դուք տեսնո՞ւմ եք կոնկրետ միտում իշխանությունների կողմից ձեր դեմ։
- Ես տեսնում եմ առաջին դեպքից հետո հետեւություն չանելու փաստ։
- Հիմա ձեր կողմնակիցներից մարդիկ կա՞ն, որ ոստիկանությունում են։
- Ովքեր որ բերման էին ենթարկվել առաջին դեպքից հետո, բաց են թողնվել, բայց քննություն է շարունակվում։ Այս պահի դրությամբ ես չեմ տիրապետում իրավիճակին, որովհետեւ առավոտից մարզերում եմ։
Մանրամասները՝ hraparak.am-ում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)