ՀՀԿ-ական քաղաքապետն աշխատում է ՀՅԴ-ի օգտին
«Ժողովուրդը» գրում է. «Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը թեև ՀՀԿ խորհրդի անդամ է, սակայն Աժ այս ընտրություններում աշխատում է ՀՅԴ-ի օգտին։ Բանն այն է, որ Վարագյանի եղբայրը՝ Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Եվ հիմա քաղաքապետ եղբայրն օգնում է փոխմարզպետ եղբորը։ Առավել ևս, որ Արթիկից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաև պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը քաղաքապետի ընտրություններում պարտվել էր Վարագյաններին։ Ու հիմա նրանց միջև լարվածությունը շարունակվում է։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Պետոյանը դիտարկմանը, թե Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, հիմա ՀՅԴ-ին է աջակցում, ասել է. «Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի... Ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու. եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ, ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)