Հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները
Ս. թ. օգոստոսի 11- ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եվ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակներում համատեղ ծրագրերին։
Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եվ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարեւորել են փոխադարձ վստահության եվ համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետեւողական կյանքի կոչումը։ Պարոն Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա- ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ- ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջեւանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ եւ հումանիտար իրավիճակը։ Պարոն Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։
Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները կարեւորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։
Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաեւ Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար եվ շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։
Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


















































ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են. Պուտին
Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկառուցվեն փոխհարգանքի հիման վրա
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում