Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ
«Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ։ Sky Sports-ի փոխանցմամբ՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պատրաստվում է մասնակցել Սաուդյան Պրո լիգայի շրջանակում կայանալիք «Ալ-Իթիհադի» դեմ առանցքային հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց էր թողել «Ալ-Ռիյադի» դեմ դերբին՝ դժգոհություն հայտնելով տրանսֆերային քաղաքականությունից և ֆինանսական միջոցների բաշխումից։ Ըստ աղբյուրի՝ պորտուգալացու զայրույթի պատճառը Կարիմ Բենզեմայի տեղափոխությունն էր «Ալ-Իթիհադից» «Ալ-Հիլալ», ինչին ինքը՝ Ռոնալդուն, կտրականապես դեմ էր արտահայտվել։
Ռոնալդուի բացակայության պայմաններում թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը ստիպված էր վերաձևավորել կազմը, և «Ալ-Նասրը» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տարավ Սադիո Մանեի գոլի շնորհիվ։
Sky Sports News-ը նշում է, որ Ռոնալդուն իրեն դժգոհ է զգում ակումբի կառավարումից՝ կարծելով, որ «Ալ-Նասրը» զրկված է այն նույն ֆինանսական աջակցությունից, որը PIF հիմնադրամը տրամադրում է մյուս երեք գրանդներին («Ալ-Հիլալ», «Ալ-Ահլի» և «Ալ-Իթիհադ»): Սակայն պարբերականը հստակեցնում է, որ Բենզեմայի տրանսֆերը ֆինանսավորվել է մասնավոր ներդրողի կողմից, ինչը կարող է անել նաև «Ալ-Նասրը»:
Լիգայի ղեկավարությունը հերքում է անարդար մրցակցության մեղադրանքները՝ շեշտելով, որ «Ալ-Նասրն» այս մրցաշրջանում արդեն ծախսել է շուրջ 100 մլն ֆունտ ստեռլինգ՝ համալրվելով այնպիսի աստղերով, ինչպիսիք են Ժոաո Ֆելիքսն ու Քինգսլի Կոմանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը