Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը չի փորձում որևէ քայլ ձեռնարկել Ռուսաստանի դեմ․ հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, և Հայաստանում այլ ըմբռնում չկա։ Միաժամանակ, հասկանալի պատճառներով, մենք պատերազմի ավարտից հետո առաջին օրերից փորձել և փորձում ենք կարգավորել իրավիճակը մեր տարածաշրջանում, և, իմ գնահատմամբ, դա մեզ մոտ վատ չստացվեց», - ընդգծել ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել այս հարցում, և շուտով սպասվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, ինչը կարևոր է երկրների ապագայի համար։ «Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի՝ բարեկամ դաշնակցի դեմ, չնայած այն հանգամանքին, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն», - նշել է Սիմոնյանը։
Սիմոնյանն ընդգծել է, որ Լավրովն ինքը այս հարցերը քննարկում է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Երկու երկրների ղեկավարները նույնպես անդրադառնում են դրանց։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում «մեզ հետ կամ մեր դեմ» հասկացություն գոյություն չունի։ «Մենք կարծում ենք, որ սա սխալ է։ Սա սխալ է Հայաստանի և այն ամենի համար, ինչ մենք ունենք (Ռուսաստանի հետ, խմբ.)», - ընդգծել է Սիմոնյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում