Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Միլանի «Ինտերը» 2։1 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Մոնցայի «Բրիանտեո» մարզադաշտում։
Խաղի 35-րդ րոպեին Անժ-Յոան Բոնին առաջ մղեց «սև-կապույտներին», իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Անդի Դիուֆը կրկնապատկեց միլանյան թիմի առավելությունը։ Թուրինյան ակումբի կազմում միակ գնդակը 57-րդ րոպեին հեղինակեց Սանդրո Կուլենովիչը։
«Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվեց 56-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի «Նապոլի»-«Կոմո» զույգի հաղթողի հետ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Արաղչին, Իրանի դիվանագետների անունից, հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդին