Նյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBS
Նյու Յորքի բնակիչները վրդովված են կոմունալ ծառայությունների աշխատանքի անարդյունավետությունից. վերջին տարիների ամենաուժեղ ձյան տեղումներից մեկից հետո քաղաքի փողոցներում շարունակում են աղբի և ձյան կույտեր մնալ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Ինչպես նշում է CBS News հեռուստաալիքը, անբարենպաստ եղանակի հետևանքով քաղաքում տեղացել է 30-ից 38 սմ ձյուն: «Մենք փորձում ենք հաղթահարել սա: Անում ենք հնարավոր ամեն ինչ, գործի ենք դնում բոլոր ռեսուրսները: Խնդրում ենք ձեզ համբերություն դրսևորել, մենք շուտով կհաղթահարենք սա», - հեռուստաալիքին ասել է Նյու Յորքի քաղաքապետարանի սանիտարական հսկողության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Խավիեր Լոհանը
Անբարենպաստ եղանակը դիպել է ԱՄՆ ավելի քան 200 միլիոն բնակչի, տեղ-տեղ տեղացել է ավելի քան 50 սմ ձյուն։ Վատ պայմանների պատճառով անցած հանգստյան օրերից ի վեր երկրում չեղարկվել են մի քանի տասնյակ հազար ավիաչվերթներ։ Ըստ CBS News-ի տվյալների՝ ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...