Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը
Փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում կայանալիք ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում կներկայացնի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մարզիկներին քաջալերելու և առաջիկա պատասխանատու մրցումներից առաջ նրանց աջակցություն հայտնելու նպատակով այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիր, որտեղ անցկացվում են գեղասահորդների մարզումները։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը հետևել է մարզումային գործընթացին, ծանոթացել նախապատրաստական փուլին և մաղթել հաջող ու վստահ ելույթ օլիմպիական խաղերում։ «Անկասկած, սրտատրոփ հետևելու ենք ձեր մրցելույթին: Հավատացած եղեք՝ մեր դրական էներգիան փոխանցում ենք ձեզ՝ հույսով, որ հաջողությունը կլինի ձեր ուղեկիցը: Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հետաքրքրվելով մարզիկների նախապատրաստական ընթացքով, ֆիզիկական պատրաստվածությամբ:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կլինի Հայաստանի դրոշակակիրը: Գեղասահորդների խոսքով՝ սա իրենց համար մեծ պատասխանատվություն և պատիվ է։ ԿԳՄՍ նախարարի հետ զրույցում նրանք շնորհակալություն են հայտնել աջակցության և ջերմ բարեմաղթանքների համար: Կարինա Ակոպովան նշել է՝ Սոչիում, ապա Երևանում անցած նախապատրաստությունից հետո իրենք լավագույնս պատրաստ են օլիմպիական խաղերին և մեծ ոգևորությամբ են սպասում մրցումների մեկնարկին:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում: Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը