Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու
Լեգենդար Էդի Մերֆիի որդին՝ Էրիկ Մերֆին, և Մարտին Լոուրենսի դուստրը՝ Ժասմին Լոուրենսը, հայտարարել են, որ սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը ուրախալի լուրը տարածել է Instagram-ում՝ համատեղ գրառմամբ։ Հուզիչ լուսանկարներում Ժասմինը քնքշորեն գրկում է իր մեծացող փորիկը, մինչդեռ Էրիկը գլուխը հենում է դրա վրա։ «Շնորհակալություն, Հիսուս, ամենամեծ նվերի համար», - գրել են ապագա ծնողները՝ ավելացնելով սրտիկ-էմոջի։
Երկրպագուները անմիջապես զույգին ողողել են շնորհավորանքներով և, իհարկե, կատակներով։ «Էդի Մերֆիի և Մարտին Լոուրենսի նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է», - գրել է օգտատերերից մեկը։ «Երկրի ամենազվարճալի մարդը շուտով կծնվի», - ավելացրել է մեկ ուրիշը։ «Այս երեխան ունի մոլորակի ամենազվարճալի հայրերից երկուսը։ Երկու կատակերգության լեգենդներ և զարմանալի հայրեր», - նշել է մեկ ուրիշը։
Էրիկը Էդի Մերֆիի տասը երեխաներից ավագն է, իսկ Ժասմինը՝ Մարտին Լոուրենսի ավագ դուստրը, որն ունի երեք երեխա։ Զույգը միասին է 2021 թվականից։ Նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին 2024 թվականի նոյեմբերին, իսկ 2025 թվականի մայիսին գաղտնի ամուսնացել են եկեղեցական մասնավոր հարսանիքով։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)