Պարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները փետրվարի 3-ին Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան:
Ստուգմամբ պարզվել է, որ 37-ամյա ուղևորը հունվարի 30-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծիքի և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքներով:
37-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում