Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցով
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում բանտարկված Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին, այս մասին հաղորդագրություն է տարածվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։
Նամակում Արամ Ա․ Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում հոգևոր-մշակութային կոթողների անվտանգ պահպանման հրատապ հարցերի վրա՝ դիմելով նրա անձնական միջամտությանը։
Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակորեն շեշտում է թե՛ ռազմագերիների ազատ արձակման, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։
Նամակն արդեն հասել է ԱՄն փոխնախագահին։ «Յայտնենք, որ արդէն Վեհափառ Հայրապետին նամակը կը գտնուի փոխ նախագահին գրասեղանին վրայ: Ան յառաջիկայ շաբաթ յաջորդաբար Հայաստան ու Ազրպէյճան պիտի այցելէ»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...