Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին
Հռոմի պապ Լևոն XIV-ը ուղերձ է հղել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության կապակցությամբ։
Անդրադառնալով «Զայեդ» մրցանակի դափնեկիրներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև մյուս մրցանակակիրներին, Հռոմի պապը նրանց բնութագրել է որպես «հույս սերմանողներ մի աշխարհում, որը չափազանց հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում»։
«Ընտրելով համերաշխության պահանջկոտ ճանապարհը՝ անտարբերության հեշտ ուղու փոխարեն, նրանք ցույց են տվել, որ անգամ ամենախոր արմատներ ունեցող բաժանումները կարող են հաղթահարվել կոնկրետ գործողությունների միջոցով։ Նրանց աշխատանքը վկայում է այն համոզմունքի մասին, որ եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին», – նշել է Հռոմի պապը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում