Արմավիրում եւ Վաղարշապատում ընտրությունները կկայանան հոկտեմբերի 21-ին
Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, ինչպես նաև Արարատի մարզի Լուսաշող համայնքում այս տարվա հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս մասին որոշումներ ընդունեց ՀՀ կառավարությունը՝ այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստում:
Նշենք, որ Արմավիր համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և հրաժարական է ներկայացրել 2018 թվականի հունիսի 22-ին: Քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանը:
Էջմիածին համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին և հրաժարական ներկայացրել հունիսի 17-ին: Քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը:
Լուսաշող համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին և պաշտոնից հեռացել հունիսի 25-ին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ